Friday, 05 06 2026
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Ընտրական «տորգերը» դեռ չեն սկսվել. մամուլ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտարարել է, որ փետրվարի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում ձևավորվել են 1988 տեղամասային կենտրոններ: Այսինքն, 1988 հանձնաժողով է գործելու: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ սույն հանձնաժողովներում խորհրդարանական խմբակցությունները պետք է մեկական անդամ նշանակեն: Բայց քանի որ այդ ուժերի մի մասը հայտարարել են ընտրություններին չմասնակցելու մասին, ուստի հարց է առաջանում, թե ինչպես են օգտագործելու նրանք այդ տեղերը:

Սովորաբար Հայաստանում ընդունված է, որ քաղաքական ուժերը կարող են այդ տեղերը ըստ հայեցողության օգտագործել, այսինքն, վաճառել մեկ այլ ուժի կամ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակներում տալ մեկ այլ ուժի: Ըստ գործող օրենսդրության, եթե տվյալ քաղաքական ուժը այդ տեղում որևէ անձի չի նշանակում, այսինքն, այդ տեղը թափուր է մնում, ապա նշանակումը կարող է անել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Հասկանալի է, որ ՀՀԿ-ն փորձելու է հավելյալ տեղեր ստանալ հանձնաժողովներում: Նույնը, կփորձի անել նաև «Ժառանգություն» կուսակցությունը:

Արդյո՞ք այդ ուղղությամբ որոշակի գործողություններ, սկսվել են, և ինչ են մտադիր անել ընտրություններին չմասնակցող ուժերը: Երեկ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին «ՀԺ»-ն հարցրեց՝ հնարավո՞ր է, որ հանձնաժողովներում ԲՀԿ-ին հատկացված տեղերը տան այլ կուսակցությունների, նա պատասխանեց. «Ինչպե՞ս կարող ենք տալ, մենք պիտի իրականացնենք մեր գործողությունները՝ մեր լիազորությունների շրջանակներում, որոնք տրված են օրենքով, կարգով, Սահմանադրությամբ: Ես չգիտեմ, սովորաբար Հայաստանում ինչ է արվում, բայց ԲՀԿ-ն անում է այն, ինչ իրեն պատվիրում է ժողովուրդը: Իսկ ընտրությունների վերաբերյալ մենք խոսել ենք՝ մեզ անհրաժեշտ են որակյալ թափանցիկ, ժողովրդի քվեն արտաբերող ընտրություններ»: Հարցին՝ իսկ եթե, օրինակ, «Ժառանգություն» կուսակցությունը կամ հանրապետականը ձեզնից խնդրի, կտա՞ք, Ուրիխանյանը պատասխանեց. «Այդ հարցը քաղաքական հարթության մեջ չէ, խնդրում եմ, այդ ուղղությամբ մի շարունակեք»:

Քանի որ շատ է խոսվում, որ առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանը», որ հայտարարել է ընտրություններին չմասնակցելու մասին, ոչ պաշտոնապես սատարելու է Սերժ Սարգսյանին, հնարավո՞ր է, որ հանձնաժողովներում ԲՀԿ-ի անդամները իրականում Սերժ Սարգսյանի օգտին աշխատեն հարցին, Ուրիխանյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն իր դիրքորոշումը արդեն 2 կետով հրապարակել է»:

Սրանք, իհարկե, ԲՀԿ-ի պաշտոնական պատասխաններն էին պաշտոնապես տրված հարցերին, իսկ թե իրականում ինչ կանի ԲՀԿ-ն, հայտնի կդառնա մի փոքր ավելի ուշ: «ՀԺ»-ն փորձեց պարզել նաև ընտրություններին չմասնակցող դաշնակցության դիրքորոշումը վերոնշյալ հարցի շուրջ: ՀՅԴ ԳԱ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հայտարարեց, որ իրենք երբևէ որևէ խնդիր չեն ունեցել հանձնաժողովի իրենց համար սահմանված տեղերը համալրելու հարցում և չեն պատրաստվում դրանք տալ ուրիշներին: Այդ դեպքում, ի՞նչ դիրքորոշմամբ են ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ-ի անդամները կատարելու իրենց աշխատանքը՝ լրիվ չեզո՞ք, թե՞ կոնկրետ ինչ-որ թեկնածուի օգտին ՝ հարցին Համբարձումյանը պատասխանեց. «Հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն որևէ թեկնածուի օգտին աշխատել, նրանք ապահովելու են ընտրությունների ազատ, արդար անցկացումը այն չափով, ինչ չափով վերաբերում է իրենց լիազորություններին: Ես չեմ կարծում, որ ընտրություններին մասնակցող որևէ այլ թեկնածու, բացառությամբ Սերժ Սարգսյանի, այդ քանակով պատրաստված մարդիկ ունենա, որքան մենք ունենք»: Հարցին՝ իսկ եթե «Ժառանգությունը» տեղեր խնդրի դաշնակցությունից, կմերժե՞ք, Համբարձումյանը պատասխանեց. ««Ժառանգությունը» նախորդ ընտրությունների ժամանակ իրեն հատկացված տեղերը չի կարողացել ծածկել, հիմա ինչո՞ւ պիտի խնդրի»: ՀՅԴ ԳԱ փոխներկայացուցիչը հիշեցրեց, թե ժամանակին ինչ պատճառաբանություններ էին բերում «Ժառանգության» անդամները՝ հանձնաժողովներում իրենց հատկացված տեղերում համապատասխան թվով մարդկանցով ապահովել չկարողանալու համար, երբ թափուր մնացած այդ տեղերում ՀՀԿ-ականներ էին նշանակվում: Ավելին, տարբեր ընտրությունների ժամանակ մամուլը պարբերաբար գրում էր, թե «Ժառանգությունը» վաճառել է իր տեղերը, իսկ կուսակցության որոշ անդամներ ստիպված էին լինում պարբերաբար հայտարարել, թե իրենք նման բան չեն արել:

Երեկ այդպես էլ չհաջողվեց «Ժառանգությունից» ճշտել՝ իրենք արդեն այլ կուսակցություններ հետ բանակցություններ սկսե՞լ են կամ պատրաստվո՞ւմ են սկսել հանձնաժողովներում համապատասխան որոշ հավելյալ տեղեր ստանալու համար, թե՞ ոչ, կամ արդյո՞ք բոլոր հանձնաժողովներում անդամներ նշանակելու խնդիրը «Ժառանգությունում» լուծված է: Ենթադրվում է, որ առաջիկա ընտրություններում ևս հայաստանյան ավանդույթը չի խախտվելու և սույն ոլորտում ևս մեծ առուծախ է տեղի ունենալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում