Wednesday, 08 05 2024
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել

24-ամյա կնոջը ոստիկանությունում մերկացրել ու նվաստացնելով ենթարկացրել են. «Ազատություն»

«Ազատության» փոխանցմամբ՝ իրավապաշտպաններն ահազանգում են, որ Վանաձորի ոստիկանությունում երիտասարդ կնոջը հարցաքննելիս նվաստացրել են, հոգեբանական ճնշումների և բռնության են ենթարկել, ինչից հետո օրեր անց նա ինքնասպանության փորձ է կատարել։

24-ամյա կնոջը ոստիկանություն են հրավիրել որպես կիբերհանցագործության կասկածյալ, վիրավորել են հորը ու սպառնացել, որ աշխատանքը կկորցնի, եթե դուստրը հենց այդ օրը չներկայանա բաժին։Գործին հետևող իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատմում է, որ ոստիկանության սպառնալիքներից հետո երիտասարդ կինը Երևանում գործերը կիսատ թողած վերադարձել է Վանաձոր, ներկայացել բաժին, որտեղ նրան պահել են 10 ժամ՝ 17:30-ից մինչև գիշերվա 03:30-ը, չեն բացատրել իրավունքները, չեն տրամադրել փաստաբան, ու ինչպես ինքն է պատմել՝ սպառնացել ու նվաստացրել են։

«Ի՞նչ ծանր հանցագործություն պետք է անձը մեղադրվելիս կամ կասկածվելիս լինի, որ քննության իրականացումը գիշերը ժամը 12-ից հետո հրատապ լինի»,- հարցնում է իրավապաշտպանը։

Երիտասարդ կնոջը ոստիկանության բաժնում նաև ստիպել են մերկանալ՝ ստուգելու արդյոք դաջվածքներ չունի։ Թեև նրան խուզարկել են կին ոստիկանները, միևնույնն է, դրա անհրաժեշտությունը ,ըստ իրավապաշտպանի, հիմնավորված չի եղել, ավելին, նրան ոստիկանները մերկ լուսանկարահանել են։

«Եթե 24 տարեկան աղջկան մերկացրել են ոստիկանության բաժնում, դա արդեն իսկ խայտառակ և սարսափելի նվաստացուցիչ վերաբերմունք է։ Այսինքն կոտրել են իր մեջ ամեն մարդկային ինքնուրույնությունը, նվաստացնելով ենթարկեցրել են»,- ասել է Սաքունցը։

Երիտասարդ կնոջը տվել են նաև անձնական բնույթի հարցեր, վիրավորել են, պատմել կանանց գաղութի դաժան պայմանների մասին։ Սաքունցը պատմում է՝ նյարդային լարված վիճակից կնոջ առողջական վիճակը վատացել է, քննիչները, սակայն, չեն համաձայնել բերել դեղերը՝ ստիպելով, որ վերջինս ստանձնի հանցագործության մեղքը, ինչը ի վերջո տեղի է ունեցել գիշերվա 12-ից հետո։ Երիտասարդ կնոջը թելադրել են ցուցմունքը, վերջինս խոստովանել է, թե իբր ուրիշի սոցիալական ցանցի էջում անպարկեշտ նկարներ է տեղադրել։

Հարցաքննությունից ավելի քան մեկ շաբաթ անց երիտասարդ աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել, նրա ծնողները դիմել են իրավապաշտպան կազմակերպությանը։ Հելսինկյան ասամբլեան դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու դիմում է ուղարկել գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայության պետին։

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում