Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է, որ «Ավատար 2» ֆիլմի հանդիսատեսը այն կդիտի «բերանը լայն բացած»: Այս մասին առանց ավելորդ համեստության ռեժիսորն ասել է Empire ամսագրին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ նախագծին մասնակցում են դերասանններ Սիգուրնի Ուիվերը, Սեմ Ուորթինգթոնը, Սթիվեն Լենգն ու Զոի Սալդանան:
«Կարող եմ Ձեզ մի բան ասել՝ այն կլինի հիասքանչ ֆիլմ»,- նշել է Քեմերոնը:
Կինոնկարի երկար սպասված պրեմիերան կկայանա 2016-ի դեկտեմբերի 26-ին:
Պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք ֆիլմ նկարահանել՝ կիրառելով «վայրկյանում 60 կադր» ձևաչափը, Քեմերոնը նշել է, որ այդ դեպքում նախընտրում է 48 կադրը: «Դա ինձ լիովին բավական է»,- ասել է նա:
«Ավատարը» ճանաչվել է պատմության ամենաեկամտաբեր ֆիլմը: Աշխարհի կինոթատրոններում այդ ֆիլմի վարձույթից ստացված գումարը գերազանցում է 2.8 մլրդ դոլարը:









































