Friday, 19 04 2024
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը

Աբխազիայի հետ նոր պայմանագրով Մոսկվան ցույց տվեց, որ ուշադրությունը սևեռել է Հրվ․Կովկասի վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկյան Brookings Institutionսոցիոլոգիականհետազոտություններիոչկառավարականհեղինակավոր կենտրոնի առաջատար հետազոտող, նախկինում Միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի «Ռուսական ներքին քաղաքականությունն ու ինստիտուտները» ծրագրի ղեկավար, ռուս հեղինակավոր վերլուծաբան Լիլյա Շևցովան:

-Տիկին Շևցովա, վերջին շրջանում, առավելապես՝ «Վալդայ» ակումբի նիստից հետո, Ռուսաստանն աշխարհի հետ խոսում է շատ ավելի հասկանալի և ընկալելի լեզվով: Պուտինի վալդայյան ելույթին հաջորդեց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հարցազրույցնայնմասին, թե Մոսկվային երաշխիքներ են հարկավոր, որ Արևմուտքը չի մտածի Ուկրաինայի՝ՆԱՏՕ մուտք գործելու մասին: Թերևս Պուտինի «Վալդայի» ելույթը ևս համարձակ էր և արտացոլում էր ՌԴ ներկայիս իշխանությունների որդեգրած ռազմավարությունը: Կա ռազմավարություն, կա՞ արդյոք ներուժ այդ ռազմավարությունն ի կատար ածելու համար, եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ն միջազգային պատժամիջոցների տակ է, և նավթի համաշխարհային գինն անկում է ապրում. ի՞նչ սպասել Ռուսաստանից:

-Ռուսաստանի համար 2014թ. ավարտը նշանակում է միաժամանակ ավարտ և սկիզբ, եթե խոսքը Ռուսաստանի համակարգային ավտորիտարիզմի համար գոյատևման նոր ձևերի փնտրտուքին է վերաբերում: Հենց 2014թ. ավարտվեց Ռուսաստանի զարգացման հետխորհրդային փուլը, որի էությունն այն էր, որ ՌԴ իշխող էլիտան փորձում էր արևմտյան չափանիշների ներդրման և Արևմուտք ինտեգրվելու իմիտացիա ստեղծել:

Համակարգն իրեն այլևս չէր կարող թույլ տալ շարունակել բազմակարծությունը և պահպանել հասարակության համար անձնական ազատությունների այն փոքր ծավալը, որը կար, առավել ևս հանդուրժել շրջապատող աշխարհի ազդեցությունը ռուսական հասարակության վրա տարբեր ուղիներով: Նախկինում երկրում առկա այդ իրավիճակը սպառնում էր խափանել ավտորիտարիզմն ու ինքնակալությունը: 2011-2012 թթ.. զայրացած քաղաքացիների փողոց դուրս գալը համակարգին ստիպեց տեղափոխվել գոյատևման մեկ այլ մոդելի՝ Արևմուտքին զսպելով և վերադառնալով «պաշարված ամրոցի» մոդելին, որը դարձավ ռազմահայրենասիրական մոբիլիզացիայի հիմք:

Ղրիմի բռնակցումն ու 2014թ. ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա դարձան այդ համակարգի գոյատևման նոր ռազմավարության առաջին քայլերը: Այսինքն՝ խոսքը Ռուսաստանի զարգացման նոր փուլի մասին է՝ փորձել պահպանել սեփական անձը՝ խաղաղ ժամանակներից փոխադրվելով պատերազմականի:

Ինչպես ինքը՝ Վլադիմիր Պուտինը, այնպես էլ նրա թիմը՝ ի դեմս Լավրովի, Պեսկովի և այլ գործիչների, փորձում են գոյատևման դոկտրինն էլ ավելի կոնկրետացնել՝ փորձելով գտնել դրա այն ձևերը, որոնք Արևմուտքի կտրուկ վատ արձագանքին չեն հանգեցնի: Ի դեպ, մենք դեռ տեսնում ենք Կրեմլի պահանջների էլ ավելի սրացում:

Սկզբում Մոսկվան պահանջում էր Ուկրաինան ճանաչել իր ազդեցության գոտի, որը ներառում էր Արևմուտքի երաշխիքները, որ Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ անդամ: Այսօր Պուտինն արդեն խոսում է նախկին աշխարհակարգի ավարտի և նոր աշխարհակարգի ձևավորման անհրաժեշտության մասին: Մի աշխարհակարգ, որը կձևավորվի, ըստ Պուտինի, առաջատար երկրների միջև աշխարհի «բազմակենտրոնության» մասին համաձայնության հիման վրա: Անհասկանալի է, թե ինչ կնշանակի դա կոնկրետ: Բայց պարզ է մեկ բան, որ Մոսկվան հավակնում է դառնալ այդ կենտրոններից մեկը և ներկայացնել գլոբալ պահանջներ:

Զավեշտալին այն է, որ Կրեմլը սկսել է պահանջել աշխարհի վերակառուցում և նախանշել իր մտադրությունը՝ մասնակցելու այդ վերակառուցմանը մի իրավիճակում, երբ ռուսական համակարգն ակնհայտորեն դեգրադացիայի ուղի է մուտք գործել: Բայց ինչպես պատմությունն է սովորեցրել, համաշխարհային ժողովրդավարությունների մայրամուտի փուլերը կարող են շատ ավելի անհանգիստ և վտանգավոր լինել, քան զարգացման գագաթնակետի փուլերը: Այն փաստը, որ ռուսական համակարգը, փորձելով երկարաձգել իր կյանքը, համաշխարհային բեմում փորձում է դիմել ռևանշիզմի օգնությանը, խոսում է այն մասին, որ իր ճակատագիրը կարող է դառնալ 21-րդ հարյուրամյակի հիմնական մարտահրավերներից մեկը:

Ի՞նչ կարելի է սպասել մի ավտորիտար համակարգից, որն ունի ատոմային զենք և սովորություն՝ գոյատևել էքսպանսիայի միջոցով՝ թեկուզև գտնվելով կենսունակության կորստի պայմաններում: Ամեն ինչ, ինչ հնարավոր է:

-Թեև, ինչպես Դուք նշեցիք, արևմտյան ժողովրդավարությունները մայրամուտի փուլում են, ՌԴ ներկայիս իշխանությունների նկատմամբ կա արդեն բավականին վճռական վերաբերմունք: Արևմուտքը ներկայիս ՌԴ-ի հետ վարվել, ըստ Ձեզ, սովորե՞ց: Օրերս հայտնի դարձավ, որ Բարաք Օբամայի վարչակազմը ծրագրում է մեծացնել Ուկրաինային տրվող ռազմական աջակցությունը: Արևմուտքի ներկայիս քաղաքականությունը համարո՞ւմ եք արդյունավետ: Ի՞նչ է ակնկալվում Արևմուտքից:

Եվրասիայում2014թ. ծավալված իրադարձություններին Արևմուտքը ներկայացավ անպատրաստ:Արևմտյան առաջնորդները չէին կարող, բնականաբար, կանխատեսել Մայդանն ու Յանուկովիչի ռեժիմի անկումը: Ի դեպ հեղափոխությունները մշտապես տեղի են ունենում անսպասելիորեն: Բայց կանխատեսել ռուսական ավտորիտար ռեժիմի նման էվոլյուցիա անհնար էր, և Կրեմլը անցում է կատարում մեկ այլ՝ նոր ռեժիմի և նոր արտաքին քաղաքականության՝ երկարաժամկետ ապագայի համար: Եվ այստեղ մենք կարող ենք ասել, որ արևմտյան քաղաքական միտքը քաղաքական իրողություններին նույնքան անպատրաստ հանդես եկավ, ինչպես 80-ական թթ:

Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, սովետագետները վստահեցնում էին, որ այն ամուր է, ինչպես երբևէ: Ակնհայտ է, որ արևմտյան քաղաքական միտքը լուրջ խնդիրներ ունի, եթե ունակ չէ նույնիսկ տարրական կանխատեսումների, երբ միտումներն արդեն ջրի երեսին են: Լիբերալ ժողովրդավարությունները չեն կարողանում, պատրաստ չեն արագ կերպով արձագանքել իրադարձություններին: Սրանում մենք համոզվեցինք նաև Ուկրաինայի շուրջ ճգնաժամի ընթացքում: Եթե Արևմուտքը կտրուկ արձագանք դրսևորեր Ղրիմի բռնակցման հարցում, հնարավոր է, որ հաջողվեր խուսափել Ուկրաինայի արևելքում արյունահեղությունից:

Ուկրաինայի պատերազմից դուրս գալը ես չէի փորձի կապել միայն Կիևին տրվող ռազմական աջակցության հետ: Անհրաժեշտ է համակարգային լուծում. Մարշալի ծրագիր Ուկրաինայի համար, բայց հստակ փոխպարտավորությունների պայմանով, այսինքն՝ բարեփոխումների իրականացման պահանջ, Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխիքներ, աջակցություն Ուկրաինայի նոր բանակի ձևավորման համար, ուկրաինական արևելյան խորհուրդը զսպելու հարցում արևմտյան երկրների միակամության պահպանում:

Ուկրաինական ճգնաժամի նկատմամբ արևմտյան քաղաքականությունը շարունակում է ոչ միայն անհետևողական լինել, այլև աներաշխիք. չկան երաշխիքներ, որ Արևմուտքն Ուկրաինայի հարցում միասնական դիրքորոշում կդրսևորի:

-Պուտինն օրերս Վաշինգտոնին համագործակցության առաջարկ է արել՝ նշելով, որ համագործակցությունը կկայանա մեկը մյուսի հետաքրքրությունները հարգելու, հավասար իրավունքների և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով: Մի շարք միջազգայնագետների պնդմամբ՝ Մոսկվան չի ցանկանում, բայց ստիպված կլինի փոքր-ինչ նահանջել, ու չի բացառվում, որ Մոսկվան նահանջի Ուկրաինայում և ակտիվանա Վրաստանում և Ղարաբաղում: Հետաքրքիր է քննարկել, թե ինչպե՞ս Արևմուտք-Ռուսաստան առճակատման ներկայիս փուլը կանդրադառնա Հարավային Կովկասի վրա, չպե՞տք է արդյոք Արևմուտքը հաշվարկի, որ ՌԴ-ն էսկալացիան գուցե տեղափոխի Հարավային Կովկաս:

Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովիվերջինարտահայտությունները փաստում են, որ Կրեմլը գիտակցում է այն իրավիճակի լրջությունը, որում Ռուսաստանն է հայտնվել, և փորձում է ելք գտնել պատժամիջոցների ռեժիմի թուլացման համար: Փաստորեն, այդ ելույթը հնարավորություն է տալիս պահպանել Ռուսաստանի ռազմահայրենասիրական մոբիլիզացիան՝ միևնույն ժամանակ երկխոսելով Արևմուտքի հետ աշխարհակարգի վերակառուցման շուրջ:

Ուկրաինայի հարցում նահանջել՝ Ուկրաինան թողնել Արևմուտքին, Մոսկվան դեռ չի կարող: Դա հավասար կլիներ Կրեմլի պարտությանը, իսկ Կրեմլը դա թույլ տալ չի կարող: Հետևաբար փոխփնտրտուք է ընթանալու և՛ Կրեմլում, և՛ Արևմուտքում կոմպրոմիսների դաշտ ստեղծելու ուղղությամբ: Կողմերը նման հարթակ դեռ չեն գտել:

Կգնա՞ արդյոք Մոսկվան Հարավային Կովկասում իրավիճակի լարման: Տրամաբանական է ենթադրել, որ համակարգը չի կարող գոյատևել խաղաղ ժամանակաշրջանում, որի համար էլ տեղափոխվել է պատերազմական, ինչը նշանակում է, որ սադրելու է լարվածություն այնտեղ, որտեղ որ կկարողանա: Առավել ևս մենք գիտենք, որ Մոսկվան վաղուց է ցանկանում դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավոր և համակարգող՝ զենք մատակարարելով հակամարտող կողմերին: Կրեմլը Աբխազիայի հետ նոր պայմանագրով արդեն իսկ ցույց է տվել, որ ուշադրությունը սևեռվել է Հարավային Կովկասի վրա:

Ամեն դեպքում պետք է փոքր-ինչ զգույշ լինենք մեր ենթադրությունների հարցում: Այո,ինքնավտորիտարիզմի համակարգը, որը գոյատևում է իր շուրջ արբանյակ-երկրներ պահպանելու հաշվին, շարունակելու է այդ երկրներին պահել շնաթոկով: Բայց կա երկու հանգամանք, որոնք սահմանափակում են Կրեմլի ախորժակը. տնտեսական ռեզերվների կրճատում ու այլ երկրների հավատարմության համար վճարելու անհնարինություն և շատուշատ այլ ռիսկերի գիտակցում, բոլոր ճակատներում ուժային արձագանքի անհնարություն:

Ինչպե՞ս պետք է հարավկովկասյան երկրները հասկանան Պեսկովի դիտարկումները Ուկրաինայի ՆԱՏՕ անդամակցության վերաբերյալ և այն մասին, որ ՌԴ-ին երաշխիքներ են անհրաժեշտ, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին: Լեզուն շատ պարզ է՝Ռուսաստանը հետխորհրդային երկրներին բաց տեքստով զրկում է ինքնիշխանությունից, ինչպես և Հայաստանի դեպքում՝ենթադրաբար թույլ չտալով ԵՄի հետ վավերացնել ԱՀ/ԽՀԱԱԳն: Ի՞նչ կանխարգելիչ քայլեր են անհրաժեշտ:

Բացարձակապես ճիշտ եք:Ինքնիշխան երկրների ՆԱՏՕ-ին անդամակցության բացառման Կրեմլի պահանջները Բրեժնևի դոկտրինն է՝ նոր կատարմամբ: Խոսքը, փաստորեն, այն մասին է, որ Արևմուտքն ընդունի այդ երկրների ինքնիշխանության սահմանափակությունը: Ի՞նչ պետք է անի Արևմուտքը: Լիբերալ ժողովրդավարություններն իրենց պատասխանը փորձում են հակասական դարձնել: Նրանք իհարկե չեն կարող ուղիղ կերպով համաձայնություն տալ երկրների ինքնիշխանության սահմանափակության հարցում: Բայց նրանք նաև պատրաստ չեն ընդլայնել ՆԱՏՕ-ն, ինչը նշանակում է Մոսկվայի հետ առճակատման սպառնալիք:

Տիկին Շևցովա, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բավականին լարված փուլ է մտել, երբ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական միջադեպեր են բռնկվում, որոնց նկատմամբ Մինսկի խումբը կարծես թե անզոր է՝ լինելով միակ միջազգային վերահսկողական ձևաչափը, որտեղ նաև ԱՄՆ-ը, Ֆրանսիան և ՌԴ-ն աշխատում են համատեղ: Ժամանակ առ ժամանակ հնչում են տեսակետներ, որ իրավիճակը լարում է ՌԴ-ն: Որքանո՞վ կարող են Հայաստանն ու Ղարաբաղը երաշխավորված լինել, որ, ի վերջո, Ռուսաստանը չի հայտնվի և իրեն հարմար լուծումը պարտադրի Լեռնային Ղարաբաղում:

-Այսօր արդեն կարելի է հստակ ասել, որ ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլևՄերձդնեստրի հակամարտության կարգավորման մեխանիզմն է պարալիզացված: Միջազգային հարաբերությունների կառավարման համաշխարհային ճարտարապետությունը, որը կառուցվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այդ թվում՝ Անվտանգության խորհուրդը, չի աշխատում: Եվ այստեղ հարցը միայն Ռուսաստանը չէ: Հարցն այն է, որ ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած փուլը բաց թողնվեց, այդ ժամանակ դեռ հնարավոր էր պայմանավորվել միջազգային նոր մեխանիզմների շուրջ:

Այսօր համաշխարհային հակամարտությունների կարգավորման նոր համակարգերի ձևավորման ճակապարհին խոչընդոտ է ինքնին Արևմուտքը, որը չի կարողանում հաղթահարել իր ներքին խնդիրները, չի կարողանում վերաիմաստավորել համաշխարհային անվտանգության հարցը՝ նոր ջանքեր ներդնելով:

Այս իրավիճակում մենք երաշխավորված չենք, որ երկրների առանձին ուժեր, որոնք կա՛մ հակամարտության մասնակիցներ են, կա՛մ հավակնում են հակամարտության կառավարման դերակատարությանը, կփորձեն սեփական խնդիրների լուծման համար նոր պատերազմ հրահրել: Ավաղ, պատերազմը նոր տեսքով վերադառնում է թատերաբեմ:

-Եվրասիական ինտեգրացիոն նախագծերը, ըստ պուտինյան պլանների, պետք է դառնային հակակշիռ Եվրոպական միությանը: Ակնհայտորեն, այդ նախագծերը հակակշիռ չեն: Ըստ Ձեզ՝ ինչու եվրասիական նախագծերն իրականում չեն դառնում հակակշիռ Եվրոպական միության համար:

Եվրասիական նախագիծն առանց Ուկրաինայի արդեն ամբողջական չէ: Կարծում եմ, որ կան այլ հանգամանքներ ևս, որոնք կտանեն այդ նախագծերի տապալման՝ ռուսական ռեսուրսների սահմանափակություն, իսկ այդ ռեսուրսները պետք է լինեին եվրասիական համագործակցության հիմքը, Եվրասիական նախագծերի առանձին անդամ երկրների շրջանում Մոսկվայի մտադրությունների նկատմամբ կասկածամտությունն ուժեղանում է: Այդպիսի կասկածամտություն ակնհայտորեն կա և՛ Ղազախստանում, և՛ Բելառուսում: Ես կարծում եմ, որ Եվրասիական միությունը դեռ կարող է դիտարկվել որպես հակակշիռ Եվրոպական միությանը: Սակայն Եվրոպային այլընտրանք պահելու Մոսկվայի ռեսուրսները, ակնհայտ է, որ բավարար չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում