Թուրք ֆուտբոլիստ Նուրի Շահինը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալ»-ին, վարձակալական հիմունքներով հանդես կգա Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում: Այս մասին տեղեկացնում են գերմանական ակումբի ու Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքերը:
Հիշեցնենք, որ Շահինը հենց «Բորուսիա»-ից տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»:





































