Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ուղեղի կոսմետոլոգներն ու ՀՀԿ-ի շանսը

Թե ինչ է նշանակում շպարված ուղեղ, երևի թե կիմանա «ուղեղի կոսմետոլոգ» Գալուստ Սահակյանը, որը այդ արտահայտության, այսինքն՝ «շպարված ուղեղի» հեղինակն է: Նա այդ «շպարին» էր վերագրել մեր այն վերլուծությունը, որ Բաղրամյան 26-ում որոշումներ կայացնող խումբը, կամաց-կամաց ՀՀԿ-ին վերածելով ընդամենը դե յուրե մեծամասնության, 2012-13 թվականների ընտրական փուլից հետո սկսելու է նաև այդ դե յուրե կարգավիճակից ՀՀԿ-ին զրկելու գործընթացը:

Հասկանում ենք, որ Գալուստ Սահակյանի համար շատ դժվար է այդ հեռանկարը պատկերացնել առանց «ուղեղը շպարելու», բայց կարծում ենք, որ առանց այդ ջանքի Գալուստ Գրիգորիչը կարող է հիշել, թե նրա ասուլիսները վերջին անգամ երբ են, օրինակ, Հ1-ով լուսաբանել: Սա՝ ի միջի այլոց:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հեռանկարին, ապա այստեղ պարզապես ձեռնպահ ենք մնում ապրիլի 1-ին սարսափելի բաներից խոսելուց, թեև մյուս կողմից էլ ՀՀԿ հեռանկարը սարսափելի է լինելու ոչ թե հասարակության, այլ կարկառուն ՀՀԿ-ականների համար, իսկ հասարակության համար այն լինելու է ծիծաղելի: Ավելի ծիծաղելի, քան ՀՀԿ ներկան, երբ Բաղրամյան 26-ից եկող ընդամենը մի մտահղացումը կարող է այդ կարկառուն ՀՀԿ-ականներին` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, գցել հանդերն ու դաշտերը, կամուֆլյաժ հագցնել և հանել խրամատներ: Եթե հարկ լինի, ապա կասկած չկա, որ Բաղրամյան 26-ի հրամանով նույն այդ ՀՀԿ-ականները գյուղացիներին ոչ միայն խորհուրդներով և խոստումներով կօգնեն, այլ նաև գյուղատնտեսական աշխատանքներով:

Այնտեղ որոշել են ՀՀԿ-ն այլևս չխնայել, ինչպես, ասենք, 2007-08 թվականներին: Հիշո՞ւմ եք, որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը հանրապետականներին մի կողմ էր հրել և միայնակ էր քարոզարշավ տանում, որովհետև ՀՀԿ-ն դեռ իրեն պետք էր գալու: Հիմա Սերժ Սարգսյանը, իսկ ավելի կոնկրետ՝ այն թիմը, որ նրա շուրջ է հավաքվել Բաղրամյան 26-ում, և որը կապ չունի ՀՀԿ-ի հետ, Հանրապետականին «մարշիրովկա» է անում ամբողջ ծրագրով, որովհետև այս փուլից հետո արդեն ՀՀԿ-ն նրանց պետք չէ, ՀՀԿ-ն նետվելու է քաղաքական աղբանոց:

Ամեն ինչ ավելի քան պարզ է, թեև պարզ է նաև, որ շատ մարդկանց համար բավական դժվար է այդ հեռանկարի մասին մտածելն անգամ, ուր մնաց պատկերացնելը:

Թեև համաձայն ենք, որ Հանրապետականը մի փոքր շանս այնուամենայնիվ ունի:

ՀՀԿ-ի շանսը Սերժ Սարգսյանից ու նրա թիմից ավելի շուտ ազատվելն է, քան Սերժ Սարգսյանն ու նրա թիմը կազատվեն ՀՀԿ-ից:

Այսինքն՝ ՀՀԿ-ի շանսը ևս մեկ անգամ 1998 թվականի փետրվար կրկնելն է: Իհարկե, այս անգամ հասկանում ենք, որ շատ դժվար կլինի, որովհետև հետը Վազգեն Սարգսյան չկա, իսկ դիմացն էլ մտավորական Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, այլ դեռևս կոմունիստական նոմենկլատուրայից ներիշխանական ինտրիգների հարուստ դպրոց անցած Սերժ Սարգսյանը, բայց կա, օրինակ, Ռոբերտ Քոչարյան, և նա էլ իր փորձով կարող է ՀՀԿ-ին օգնել:

Ի վերջո, երկուսն էլ հայտնվել են պատմության «արխիվում» հայտնվելու ռեալ հեռանկարի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում