Wikimedia Foundation հիմնադրամին, որն աջակցում է Wikipedia օնլայն-հանրագիտարանի աշխատանքին, միացել է նաև Wikivoyage-ը` ճանապարհորդների մասին: Այդտեղ ներկայացված են տեղեկություններ աշխարհի երկրների մասին, զրուցարաններ, երթուղիներ և այլ տեղեկություններ:
«Օգնություն ճանապարհորդին» բաժնում կարելի է տեղեկանալ, թե ինչպես համացանցի միջոցով գտնել և ամրագրել հյուրանոց, Ռուսաստանում որտեղ են գտնվում օտարերկրյա պետությունների դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները, միջազգային հեռախոսակապի կոդերը, ինչպես նաև ծանոթանալ ճանապարհորդական հապավումներին:
Ինչպես հայտարարել է Wikimedia-ի հիմնադիր Ջիմմի Ուելսը, Wikivoyage-ը անկախ հանրագիտարանների զարգացման ճանապարհին մեծ քայլ էր: Կայքը գործարկվել է 2012թ-ի սեպտեմբերին և մինչև հիմա գտնվում է կարգավորման փուլում:
Ինչպես Wikipedia-ի, այնպես էլ Wikivoyage-ի խորագրի հիմքում wiki տեխնոլոգիան է, որը նշանակում է, ընթերցողները կարող են ինքնուրույն թարմացնել, լրամշակել տեղեկատվությունը, ինչպես նաև նոր նյութ տեղադրել: Wikivoyage-ի պաշտոնական գործարկումը ծրագրված է հունվարի 15-ին:








































