Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6.6 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 409 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.12-ով և արժի 408.59 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 409.5-412 դրամով, գնում՝ 406-408 դրամով:










































