Իսպանիայի Վալենսիա մարզի Սանտա Փոլա քաղաքի դպրոցներից մեկում փլուզվել է հատակը, որի հետևանքով տուժել է 10 մարդ։ Այս մասին հաղորդում է իսպանական El Pais պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ հատակի փլուզման պահին լսարանում գտնվել է 19 մարդ:
Չորս երեխա և մեկ ուսուցիչ գտնվում են Էլչե քաղաքի հիվանդանոցում բժիշկների վերահսկողության տակ: Մյուս հինգ տուժածները տեղափոխվել են Սանտա Փոլա քաղաքի հիվանդանոց:
Պատահարը Վալենսիայի կառավարությանը ստիպել է փոխել օրակարգը. իրենց հանդիպումներն են հետաձգել առողջապահության նախարարի խորհրդական Մանուել Լոմբարտը և կրթության նախարարի խորհրդական Մարիա Խոսե Կատալան, որոնք անհապաղ մեկնել են արտակարգ դրության վայր:





































