Սաուդյան Արաբիայի պատմության ընթացքում առաջին անգամ սահմանադրական խորհրդի անդամ են դարձել կանայք։ Այս մասին հաղորդել է Al Arabiya-ն:
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզի կողմից դեռ անցած տարի: Փաստաթուղթը 150 անդամ ունեցող խորհրդում 20 %-անոց քվորում է սահմանել կանանց համար:
Ուրբաթ օրը 30 կանայք, ովքեր հիմնականում գիտական աստիճան ունեն, զբաղեցրել են իրենց տեղը խորհրդարանում:
Խորհրդարանն իրավունք ունի խորհուրդներ տալ իշխանություններին, իսկ կարևոր վճիռ կայացնելու դեպքում նրա հետ խորհրդակցությունը պարտադիր է:









































