Բեյրությում 88 տարեկան հասակում մահացել է լիբանանցի երգչուհի և դերասանուհի Սաբահը, հաղորդում է Al Jazeera-ն:
Սաբահը (իսկական անունը՝ Ժաննետ Ջիրջիս Ալ-Ֆեգալի) շատ ճանաչված էր արաբական աշխարհում: Դեռ կենդանության օրոք Բեյրութում նրա պատվին հուշարձան է կառուցվել: Նա ծնվել է 1927 թ. Լիբանանի մայրաքաղաքի արվարձանում՝ քրիստոնեական ընտանիքում: Իր կարիերան սկսել է 1940-ականներին եգիպտական ֆիլմերում նկարահանվելով: Այդ ժամանակվանից սկսած նա խաղացել է 98 ֆիլմում և 20 ներկայացումում: Նա 50 ստուդիական ալբոմ է ձայնագրել և գրեթե 3.5 հազար երգ:
Սաբահը եվրոպական հեռուստատեսությունում հայտնվել է միայն մեկ անգամ՝ 1980 թ. նա ֆրանսիական Le Grand Echiquier հեռուստաշոուի ժամանակ մի քանի երգ է կատարել: Նա Լիբանանի, Եգիպտոսի, Հորդանանի և ԱՄՆ-ի քաղաքացիություն է ունեցել:
Սաբահը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն իր արվեստով, այլև անձնական կյանքով: Երգչուհին ամուսնացած է եղել ինն անգամ:








































