Անգլիկան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ շատ է ցանկանում հանդիպել «Բարսելոնա»-ի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, հաղորդում է Sport.es-ը: Միաժամանակ Շոտլանդացի մասնագետը հերթական անգամ ընդգծել է, որ հիանում է կատալոնացիների խաղով:
«Շատ մարդիք կան, ովքեր ցանկանում են ամեն կերպ խուսափել «Բարսելոնա»-ի հետ հանդիպելուց, բայց ինձ համար Չեմպիոնների լիգայի եզրափակիչում նրանց հետ հանդիպելն իսկական ոգեշնչում և մարտահրավեր կլիներ: Միշը չափազանց հաճելի է հետևել Չավիի և Ինիեստայի խաղին: Նրանք շատ համարձակ խաղացողներ են. չեն վախենում վերահսկել գնդակը նման հասակով: Նույնը վերաբերում է նաև կատալոնացիների հարձակման առաջատար Լեո Մեսսիին»:








































