Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, որը արքայազն Ուիլյամից սպասում է իր առաջնեկին, հնարավորություն է ստացել մասնավոր կարգով տեսնելու իր պաշտոնական դիմանկարը: Այն պատկանում է նկարիչ Փոլ Էմսլիի վրձնին: Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Daily Mail-ն ու հավելում, որ իրենց արվեստի քննադատը չի հավանել դիմանկարը և նույնիսկ այն «փտած» է անվանել:
Հաղորդվում է, որ նկարը անձամբ Քեյթին շատ է դուր եկել: Աղբյուրի մասնագետի խոսքով՝ նրա աչքերի տակ ստվերներ կան, բացի այդ` մազերը պղնձագույն են: Նրա կարծիքով՝ լուսանկարի Քեյթն ամենևին նման չէ իրական Քեյթին:
Դիմանկարի նախնական ցուցադրությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ դիմանկարների Լոնդոնի ազգային պատկերասրահում: Ի դեպ, հենց Քեյթն է իրեն տրամադրված ցուցակից ընտրել Էմսլիին` որպես իր դիմանկարիչ:
Նշենք, որ այս շաբաթ Քեմբրիջի դքսուհին դառնում է 31 տարեկան: