Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ «Ռեալ»-ի բազմաթիվ երկրպագուներ ցանկանում են ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել իրեն: Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները: Գերմանիայի գործող չեմպիոնների գլխավոր մարզիչը նշել է, որ կենտրոնացած է «Բորուսիա»-ի խնդիրների վրա:
««Ռեալ»-ի երկրպագուների հետաքրքրությունն իմ նկատմամբ վկայում է այն մասին, որ նրանցից շատերը հետևել են մեր` «արքայական ակումբ»-ի դեմ խաղերին և նրանց դուր է եկել սաներիս ցուցադրած ֆուտբոլը: Սակայն ես, ցավոք, ժամանակ չունեմ «Ռեալ»-ի համար»,- հայտարարել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն խաղացել է «Ռեալ»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում:






































