Հայտնի ամերիկացի երգիչ Ջասթին Բիբերի նախկին թիկնապահը մեղադրել է նրան ծեծի և աշխատավարձը չվճարելու համար:
Թիկնապահ Մոշե Բենաբուն մտադիր չէ անպատիդ թողնել նախկին գործատուի չարաշահումները և դատական հայց է նախապատրաստել,- հաղորդել է Associated Press-ը:
Հայցի արժեքը կազմում է 420.000 դոլար, որը, ինչպես պնդում է հայցվորը, երգիչը պարտք է արտահերթ աշխատանքի համար: Իրեն ծեծի ենթարկելու համար փոխհատուցման մասին հայցվորը չի հաղորդել:
Մ. Բենաբուն նշել է, որ Ջ.Բիբերը մի քանի անգամ իրեն հայհոյել է ու հարվածներ է հասցրել կրծքավանդակին: Երգչի ու թիկնապահի տարաձայնության պատճառ է դարձել Բիբերին մոտ մարդու վերաբերյալ նրանց տարբեր կարծիքները: Դրանից հետո թիկնապահը աշխատանքից հեռացվել է:
Նա պնդում է, որ իրեն մերժել են փոխհատուցում տալ, քանի որ ինքը այլ աշխատանք էլ է ունեցել, չնայած աշխատել է 14-18 ժամ օրական:
Երգչի կողմից դեռ մեկնաբանություններ չկան:











































