Sunday, 21 06 2026
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին

Դրամի արժեզրկման պատճառով պետպարտքի սպասարկման գումարը կավելանա $8.8 մլն-ով

Դրամի կտրուկ արժեզրկումը բավական մեծ կորուստների առաջ է կանգնեցնում ոչ միայն մեր քաղաքացիներին, այլ նաև պետությանը: Հայտնի է, որ վերջին մի քանի օրերին դրամի արժեզրկման հետևանքով 1 դոլարը 416 դրամից դարձել է 436 դրամ: Դա լուրջ խնդիրներ է առաջ բերում թե բյուջետային, թե պետական այլ ծախսերի դեպքում: 2015 թ. բյուջեի նախագծում դոլարը հաշվարկվել է նոյեմբերի 1-ի կուրսով՝ 411 դրամով: Այսօր արդեն այդ արժեքը 25 դրամով բարձրացել է, և որոշ կարծիքների համաձայն՝ մինչև տարեվերջ 1 դոլարը կհասնի 450 դրամի, ինչն ավելի կբարդացնի իրավիճակը:

Դրամի արժեզրկման կորուստները կամ բացասական հետևանքները ցույց տալու համար կարելի է հիշել պետական մի ծախս, օրինակ՝ պետական պարտքի մարումը: Հայտնի է, որ մեր երկիրն ունի բավական մեծ արտաքին պարտք, որի սպասարկման համար յուրաքանչյուր տարվա բյուջեում որոշակի գումար է հատկացվում: 2015 թ. բյուջեի նախագծով պետական պարտքի սպասարկման համար նախատեսված է 192 միլիոն դոլար, որից 95 միլիոն դոլարը բաժին է ընկնում պարտքի մարմանը, 97 միլիոն դոլարն էլ՝ ընդհանուր պարտքի տոկոսավճարի համար: Այս գումարը, սակայն, ինչպես նշեցինք, հաշվարկված էր այն ժամանակ, երբ 1 դոլարն արժեր 411 դրամ: Մինչդեռ այն պետք է վճարվի 2015 թ., երբ դոլարը գուցե շատ ավելի բարձ գին կունենա, քան ունի այսօր: Բայց այսօրվա կուրսով՝ 436 դրամով արդեն այդ գումարի դրամական արժեքը մեծանում է:

Ընդհանուր պարտքի մարման դեպքում լրացուցիչ պետք է 1 միլիարդ 480 միլիոն դրամ հատկացվի, որ հնարավոր լինի գնել այդ 95 մլն դոլարն ու վճարել, իսկ տոկոսի դեպքում՝ արդեն 2 միլիարդ, 425 միլոն դրամ լրացուցիչ գումար: Այսինքն՝ ընդհանուր առմամբ, 2015 թ. պարտքի սպասարկման համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ մոտ 3 միլիարդ 860 միլոն դրամ կամ այսօրվա կուրսով՝ մոտ 8 մլն 853 հազար դոլար: Սակայն, ինչպես նշեցինք, չի բացառվում, որ հաջորդ տարի դրամը նորից արժեզրկվի, և 8.8 մլն դոլարը կրկնապատկվի:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ 2015 թ. պետական պարտքի սպասարկման համար անհրաժեշտ այդ լրացուցիչ գումարը պետբյուջեից չի վճարվելու: Բյուջեից վճարելիք գումարը հաշվարկվելու է 411 դրամով: Իսկ դրամի արժեզրկման հետևանքով առաջացած կորուստը, փոխնախարարի խոսքով՝ ռիսկն իր վրա է վերցնելու Կենտրոնական բանկը: Այսինքն՝ վերը նշված 8.8 մլն դոլարը վճարվելու է ոչ թե պետբյուջեից, այլ ԿԲ-ից: Պետական պաշտոնյաններն այս մասին խոսում են մեծ մխիթարանքով, կարծես թե ԿԲ-ի գումարները մեր երկրի փողերը չեն: Պարզապես այս դեպքում մխիթարականն այն է, որ գոնե պետական պարտքի սպասարկման առումով բյուջեն լրացուցիչ խնդիրների առջև չի կանգնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում