YouTube-ի տեսադարանը համալրվել է յուրօրինակ տեսանյութով, որի միջոցով կարող եք ականատեսը լինել, թե ինչպես է շտապող երիտասարդը աշխարհում ամենաարագը սպասարկվել Mc`Donalds-ի կողմից:
Նա սննդի ցանցի կողքով մեքենայով ընթանալիս երկու քաղցր թեյ է պատվիրել: Թեյի պլաստիկ տարաները վայրկյաններ անց նետվել են մեքենայի մեջ: Պատվիրատուի թեյ խմելու ցանկությունը միանգամից բավարարվել է. նա անմիջապես ըմբոշխնել է իր բերանում հայտնված կաթիլները:








































