Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը թիմի մեկնարկային կազմում հայտնվելու հույսը չի կորցնում:
Գերմանացի դարպասապահը կատալոնական ակումբի կազմը համալրել է 2014թ. ամռանը, բայց բացի ՉԼ խաղերից մեկնարկային կազմում տեղի համար պայքարում զիջել է մեկ այլ նորեկի՝ չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոյին:
Գերմանացին Չեմպիոնների լիգայում մասնակցել է 4 հանդիպման ու նույնքան գոլ ընդունել: Իսպանիայի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում նա դեռ խաղադաշտ դուրս չի եկել:
«Դրությունն այս պահին այդքան էլ հեշտ չէ: Պետք է լինել համբերատար ու անել հնարավորը, ինչ կախված է քեզնից: Միայն այդպիսով կարող ես արժեքդ ցույց տալ մարզչին ու դժվարեցնել նրա ընտրությունը դարպասապահի գծում:
Մի քանի լավ խաղ եմ անցկացրել, բայց մարդիկ անընդհատ խոսում են սխալների մասին: Այո, ես սխալվում եմ, բայց սխալվում են նույնիսկ Նոյերն ու Կասիլյասը»,- Տեր Շտեգենի խոսքերը մեջբերում է kicker-ը:








































