ԴԱԻՇ-ի առաջնորդների գրառումները ենթարկվել են հարձակման ցանցահենների կողմից, ովքեր իրենց անվանում են «Եգիպտական կիբեռբանակ»: Կայքը կոտրողների խոսքով՝ իրենց նպատակն է Եգիպտոսի կառավարության պաշտպանությունը: «Եգիպտական կիբեռբանակը» ստանձնել է պատասխանատվությունը կայքեր կոտրելու համար, որտեղ ջիհադիստները տարածում են իրենց հաղորդագրությունները: Այսպիսով՝ նրանք զինյալների առաջնորդի ուղերձը փոխարինել են երգով: Այս մասին հայտնում է Mashable-ը:
«Այժմ մարդիկ այդ խոզի ճղճղոցի փոխարեն միշտ կլսեն երգեր և կծիծաղեն»,- ասել է ցանցահենների ներկայացուցիչը, որն իրեն անվանում է Խալեդ Աբուբաքր:
Փորձագետները դեռևս չեն կարող վստահորեն ասել, թե ով է կանգնած խմբավորման հետևում, և արդյոք արտոնվա՞ծ է նրանց գործունեությունը պաշտոնական Կահիրեի կողմից:
Աբուբաքրը նշել է, որ հաջորդ ռեսուրսը, որը կենթարկվի կիբեռհարձակման, կլինի Իսմակական ժառանգության հիմնադրամի կայքը՝ al-Furqan.com-ը, որը, նրա խոսքով, եգիպտացիներին լրտեսելով է զբաղվում:











































