Մյունխենի «Բավարիա»-ն հունվարին կհամալրի թիմի կազմը:
Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն` ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալ»-ի 27-ամյա ֆուտբոլիստ Սամի Խեդիրան «Ալյանց Արենա» կտեղափոխվի: Գերմանական ակումբի ղեկավարությունն արդեն համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ: «Ռեալ»-ին 7.6 մլն եվրո կվճարվի:
Նշվում է, որ «Բավարիա» տեղափոխության համար Խեդիրան մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Արսենալ»-ի և «Չելսի»-ի առաջարկները:









































