Բրազիլիայի հավաքականի լեգենդար խաղացող Պելեն դարձյալ հիվանդանոցում է: Նա Սան Պաուլուի Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոց է տեղափոխվել` միզուղիների ինֆեկցիայի պատճառով: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
74-ամյա բրազիլացու ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան:
Նշնենք որ մեկ ամսվա ընթացքում Պելեն երկրորդ անգամ է հիվանդանոց տեղափոխվում: Նոյեմբերի 12-ին նա վիրահատության էր ենթարկվել: Պելեի երիկամներից քարեր էին հեռացվել:






































