Թուրինի «Յուվենթուս»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Իտալիան, և հույս է հայտնել, որ ապագայում կկարողանա խաղալ այնպես, ինչպես ժամանակին խաղում էր իր հայրենակից Զինեդին Զիդանը:
– Մադրիդի «Ռեալ»-ը մեծագույն ակումբ է, սակայն նույնը կարելի է ասել նաև «Յուվենթուս»-ի մասին: Նախկինում ես հանդես էի գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, սակայն որոշեցի տեղափոխվել Իտալիա:
Ինձ դուր է գալիս Իտալիան, այստեղ` «Յուվենթուս»-ում բոլորն իրենց շատ հարմարավետ են զգում: Այժմ ես մտածում եմ միայն իմ ապագայի մասին: Հուսով եմ, որ ապագայում Զիդանի պես կխաղամ,- հայտարարել է Պոգբան:










































