ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդում է The New York Times թերթը:
Ըստ այդ տեղեկության՝ համապատաստխան հայտարարությամբ Սպիտակ տանը հանդես կգա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Թերթի տեղեկություններով՝ ազգային անվտանգության իր թիմում միակ հանրապետականին հեռացնելու որոշումը Օբաման կայացրել է վերջին երկու շաբաթում անցկացրած մի շարք հանդիպումներից հետո:
68-ամյա Հեյգելին հեռացնելու պատճառը, ըստ պարբերականի, այն է, որ նա չի կարողանում հաջողությամբ պայքարել Իրաքում և Սիրիայում գործող ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման դեմ:
Reuters գործակալությունն իր հերթին, վկայակոչելով Պենտագոնի իր բարձրաստիճան աղբյուրը, հայտնում է, որ Օբաման արդեն ընդունել է Հեյգելի հրաժարականը: Հաղորդվում է, որ Հեյգելը կկատարի իր պարտականությունները, մինչ որ պաշտոնապես հայտարարվի նրան փոխարինողի անունը:








































