Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Մեծ Բրիտանիան հետաքրքրված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ այն պատճառով, որ ներդրումներ ունի Ադրբեջանում. Քեթրին Լիչ

«Մեծ Բրիտանիան հետաքրքրված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ նաև այն պատճառով, որ ներդրումներ ունի Ադրբեջանում»,- այսօր այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուգեան դահլիճում, դեսպանական դասախոսությունների շարքի շրջանակում, որը կազմակերպել է Ժան Մոնեի անվան Եվրոպագիտության ամբիոնի ղեկավար, ՀԱՀ քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի ասիստենտ-պրոֆեսոր Սյուզաննա Վասիլյանը, ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը՝ անդրադառնալով օրերս ԼՂՀ ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ գործողությանը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում Մեծ Բրիտանիայի ջանքերին:

Նա նշեց, որ ուղղաթիռի անկման վայր հասանելիության ապահովման պահանջը Մեծ Բրիտանիան բարձրացնում էր միջազգային հանրության հետ՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններին աջակցելով: Քեթրին Լիչն ասաց, որ իրականացված հատուկ գործողությունը, որի արդյունքում ուղղաթիռի անձնակազմի դիակները տարհանվեցին, գուցե փոքր-ինչ խաղաղություն տա զոհերի ընտանիքներին: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի դերակատարությանը, ապա դեսպանը հիշեցրեց, որ British Petrolium-ը Ադրբեջանի տնտեսության առանցքային ներդրողն է, Ադրբեջանում ներդրված են միջոցներ, այսինքն՝ Մեծ Բրիտանիան հետաքրքրություններ ունի Ադրբեջանում, ինչը խոսում է այն մասին, որ Մեծ Բրիտանիան հետաքրքրված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ նաև այդ ներդրումների համար:

«Կարգավորումը բոլոր կողմերի շահերից է բխում»,- ասաց դեսպանը, ապա հիշեցրեց ՄԲ ԱԳ նախարար Լիդինգթոնի՝ վերջերս տարածաշրջան կատարած այցը, որը, Քեթրին Լիչի խոսքով, ուղղված էր ԼՂ հակամարտությանը:

«Այցի հիմնական նպատակը շփման գծում օգոստոսյան լարվածությունից հետո ուղերձ փոխանցելն էր Հայաստանին և Ադրբեջանին, որ այցի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, քաղաքական զիջումների շուրջ երկխոսությունը կարևոր է, անհրաժեշտ:

Վերջին տասը տարվա ընթացքում մենք արել ենք ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդկային շփումներն ապահովելու համար, քաղհասարակական ծրագրերում ենք գումարներ ներդրել, մարդկային շփումն ենք կենդանի պահել: Սա այն տարածքն է, որտեղ մենք կարող ենք աշխատել. սա է մեր մոտեցման հիմքը ներկայումս»,- ասաց Քեթրին Լիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում