Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը այսօր ԵՏՄ անդամակցության համաձայնագրի ստորագրման հետ կապված ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների լսումներին կառավարության անդամներին, որոնք ներկայացնում էին պայմանագրի դրական ու բացասական կողմերը՝ հարց ուղղեց: Նա ասաց, որ չի ուզում քննարկել այս պայմանագրի սահմանադրականության հարցը, բայց կառավարության անդամների բացատրություններից ոչինչ պարզ չդարձավ. «Քննարկեցինք, թե պայմանագիրը քանի էջից է բաղկացած, բայց մենք չլսեցինք, թե ինչ է տալու ՀՀ-ին այս պայմանագիրը և ինչից է զրկելու: Կուզենայինք լսել, թե որ ապրանքատեսակների թանկացում է սպասվում, հստակ նշեք: Ցանկացած պայմանագիր ունի իր ուժեղ եւ թույլ կողմերը, խնդրում եմ նշեք թե որն է թույլ կողմը, զարմանալի կլինի, որ չունենա թույլ կողմ և որն է ուժեղ կողմը»:








































