Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին Կահիրե այցի ժամանակ Մուրսիին փոխանցեց Իրան այցելելու Ահմադինեժադի հրավերը: «Իրանը ստիպված է վճարել Պաղեստինին աջակցելու համար: Արևմուտքը մեզանից պահանջում է մեղմել մեր դիրքորոշումն այդ առումով, որպեսզի ստանանք նրանից այն, ինչ պետք է»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
Մուրսիի հետ քննարկելով Սիրիայի հարցը՝ Սալեհին ասել է, որ նրա հետ սահմանակից երկրները պետք է աշխատեն քաղաքական ճգնաժամի լուծումը գտնել՝ արտաքին ուժերի՝ հակամարտությանը միջամտելուց խուսափելու համար: Պետությունների այն խումբը, որը հավաքել է Եգիպտոսը, հարմար է այդ առաքելության համար: Խոսքը Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Իրանի մասին է, հաղորդում է ZMAN-ը:









































