Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հայաստանում արտասահմանյան ներդրումները նվազել են 41%-ով

Ստացվում է, որ հենց Հայաստանում էլ բան չմնաց սեփականաշնորհելու, «Օտարերկրյա ներդրումներ» և «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցանիշները սկսեցին, մեղմ ասած, սրընթաց անկում ապրել:

Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվար-փետրվարին» զեկույցից երևում է, որ 2010թ. ընթացքում ՀՀ տնտեսություն օտարերկրյա ներդրումների հոսքերը (ներառյալ պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածը) 2010թ. հունվար-դեկտեմբերին կազմել են 1505.7 մլն դոլար, որը 41.1%-ով քիչ է` 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդ որում` ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է 693.4 մլն դոլար (նվազել է 23.5%-ով), այլ ներդրումներինը` 811.9 մլն դոլար (նվազել է շուրջ 2 անգամ), պորտֆելային ներդրումներինը` 0.4 մլն դոլար (նվազել է 96.4%-ով): Նշենք, որ արտասահմանյան ուղղակի ներդրումները 2009 թվականին, 2008 թվականի համեմատ, նվազել էին 25.8%-ով:

Համեմատության համար նշենք, որ Վրաստանում ևս արտասահմանյան ուղղակի ներդրումները նվազել են, սակայն ավելի քիչ չափով. 2010թ. այդ ցուցանիշը կազմել է 16%-ով: Հետաքրքիր է նաև ներդրումների համեմատությունը ըստ երկրների: Եթե Վրաստանում ներդրումների ծավալով առաջին տեղում Նիդեռլանդներն ու ԱՄՆ-ն են, ապա Հայաստանում առաջին երկու տեղերում Ռուսաստանն ու Ֆրանսիան են: Սա բացատրվում է Հայաստանում գործող այն ընկերություններով, որոնք պատկանում են Ռուսաստանին («ՀայՌուսգազարդ», հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններ և այլն), ինչպես նաև Orange ընկերության գործունեությամբ:

Նախկինում, երբ տեղի էր ունենում սեփականաշնորհման գործընթացը ՀՀ-ում և սեփականաշնորհվում էին խոշոր ընկերություններ` սկսած «ԱրմենՏելից», վերջացրած «Զվարթնոց» օդանավակայանով, հենց դա էլ ապահովում էր մեր «օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցանիշը: Բայց սեփականաշնորհման արդյունքում արձանագրված «ուղղակի ներդրումները» էականորեն տարբերվում են այն «ուղղակի ներդրումներից», երբ, ասենք, կոնկրետ անդրազգային ընկերությունները արտադրամասեր են ստեղծում տվյալ երկրում: Այս կերպ բազմաթիվ ամերիկյան և արևմտաեվրոպական հայտնի բրենդներ իրենց հավաքման արտադրամասերը բացեցին Արևելյան Եվրոպայի երկրներում: Հայաստանում ընդամենը մեկ նման բրենդ է «շշկռվել» ու եկել արտադրամաս բացել` Coca Cola-ն: Իսկ Վրաստանում նման բրենդների պակաս չի զգացվում` սկսած McDonalds-ից, վերջացրած հյուրանոցային բիզնեսի այնպիսի բրենդներով, ինչպիսիք են Ritz-Carlton Hotel-ը, Sheraton-ը կամ Radisson-ը:

Վերադառնալով ըստ երկրների Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներին` նշենք, որ երրորդ տեղում Արգենտինան է` դարձյալ հասկանալի պատճառներով` «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատերը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է: Ի դեպ, նշենք, որ աշխարհի բոլոր խոշոր օդանավակայանները կա՛մ բաց բաժնետիրական ընկերություններ են` պետական բաժնետոմսերի պատկառելի տեսակարար կշռով, կա՛մ էլ զուտ պետական են: Դա պայմանավորված է նրանով, որ օդանավակայանի աշխատանքը քիչ թե շատ գրագետ կազմակերպելու դեպքում այն երաշխավորված եկամուտներ է ապահովում: Ցավոք, այստեղ ևս մենք յուրահատուկ ենք` «Զվարթնոց» օդանավակայանը ոչ միայն պետական չէ, այլև բաց բաժնետիրական ընկերություն էլ չէ: Ի դեպ, ներդրումները կամ ավելի ճիշտ կլինի ասել` օդանավակայանի տարածքում և հարակից տարածքներում իրականացվող շինարարությունը բավականին դանդաղ է ընթացել և ընթանում: Այսինքն` ստանալով երաշխավորված շահույթ` սեփականատերն այդ շահույթով կամ դրա մի մասով պարբերաբար ներդրումներ է իրականացնում, իսկ նման բիզնեսի համար առանձնապես մեծ տաղանդ հարկավոր չէ: Եվ ընդհանրապես, վերջին 15 տարիներին իրականացված սեփականաշնորհումներից, որոնք ապահովել են «ուղղակի ներդրումներ», միակ հաջողվածը, թերևս, «Երևանի կոնյակի գործարանի» սեփականաշնորհումն էր, որի շնորհիվ պարզապես փրկվեց հայկական կոնյակի բրենդը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում