Պաղեստինի իշխանությունները տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներին հորդորել են Պաղեստինի Ազգային Վարչակազմի կամ Ինքնավարության փոխարեն այն անվանել «Պաղեստին Պետություն»։
Անցած տարվա նոյեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Պաղեստինին ճանաչել է իբրև պետություն-դիտորդ, որին դեմ են արտահայտվել Իսրայելը և ԱՄՆ-ը։ Այս կարգավիճակից հետո պաղեստինցիները ցանկանում են վերանայել իրենց երկրի պաշտոնական անվանումը։
ՊԱԻ-ի նախագահ Մահմուդ Աբբասը վերջերս հրամանագիր է ստորագրել՝ տեղական ինքնակառավարման մարմինների վերանվանման մասին, որտեղ պետք է օգտագործվի «Պաղեստին Պետություն» անվանումը։
Ինքնավարության այս դրսևորումը շեշտելու համար «Պաղեստին Պետություն» գրությունով նամականիշ է թողարկվել, որի վրա պատկերված է Երուսաղեմի Քուբբաթ աս-Սահր մզկիթի գմբեթը։ Նամականիշի վրա անվանական արժեքը նշված է 1 դոլար, քանի որ տեղական արժույթ գոյություն չունի։









































