ԱՄՆ-ում Թոմ Կրուզի կրոնական հայացքների մասին գիրք է հրատարակվում, գրում է Indenpendent թերթը:
Այս «հարցով զբաղվել է» Պուլիտցերովյան մրցանակի դափնեկիր Լորենս Ռայթը: Նա ուսումնասիրել է սայենթոլոգիայի եկեղեցու գաղտնիքները, ինչպես նաև այն, թե ինչպիսի դեր է խաղում այդ կազմակերպության մեջ ճանաչված դերասանը:
Գիրքը կոչվում է «Ապաշխարում. Սայենթոլոգիա, Հոլիվուդ և հավատքի բանտը»: Մասնավորապես, այնտեղ պատմվում է, որ Թոմ Կրուզի և Նիկոլ Քիդմանի ամուսնալուծության պատճառ կարող էր հանդիսանալ այն, որ դերասանուհին այնքան էլ դուր չէր գալիս շարժման առաջնորդ Դեյվիդ Միսկևիջին: Ավելի վաղ նշվել է, որ ամուսնալուծությունից հետո աղանդավորական կազմակերպությունը փորձել է նոր կին գտնել դերասանի համար, սակայն ապարդյուն, քանի որ Միսկևիջին այս անգամ էլ դուր չի եկել 25-ամյա Նազանին Բոնիադին:
Ռայթը նշում է նաև, որ ըստ Թոմ Կրուզի՝ եթե Արնոլդ Շվարցենեգերը դարձել է նահանգապետ, ապա «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի գլխավոր հերոսը կարող է ղեկավարել ամբողջ Ամերիկան: Բացի այդ՝ դերասանը մեծ ջանքեր է գործադրել սայենթոլոգիայի եկեղեցուն Մեծ Բրիտանիայում հարկերից ազատելու համար:
Սայենթոլոգներն այս գիրքն անվանել են «Hollywood Reporter-ի ընթերցողների համար արտակարգ նյութ»:
Բացի այդ՝ մի շարք բողոք-նամակների պատճառով բրիտանական Transworld ընկերությունը հրաժարվեց հրատարակել գիրքը:
Ռայթի աշխատանքը լույս կտեսնի ԱՄՆ-ում:











































