«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով Հրազդանի երկաթի շահագործման խնդրին, նշեց, որ բացի բնապահպանական խնդիրներից` մեծ մտահոգություն է առաջացնում նաև գործարանի ձեռքբերման հանգամանքը:
Զարաֆյանը նշեց, որ հանքի սեփականատերերն արդեն հայտարարում են, թե ինչ ներդրումներ են անելու, խոսում են այն մասին, որ 2012-ին արդեն սկսում են գործարանի կառուցումը, սակայն այդ հարցը որևէ կերպ չի քննարկվել: Զարաֆյանը նշեց, որ պետք է լիներ նախագիծ, որն անպայման պետք է անցներ հասարակական լսումներ և հասարակության կարծիքը պետք է անպայման հաշվի առնվեր, ինչը այս պարագայում չի եղել:
«Փաստորեն նրանց տրված է շատ մեծ լիազորություններ, որ առանց այդ լսումների, նրանք սկսել են իրենց գործունեությունը»,- նշեց Զարաֆյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Ամերիկյան համալսարանը հետազոտություններ է իրականացրել, որոնք ցույց են տվել, որ հանքի նախկին սեփականատեր «Նագին» ընկերությունը ներկայացրել է սխալ տվյալներ, որոնց միջոցով էլ ստացել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը.
«Դա արդեն խոսում է այն մասին, որ այդ գործարքը ի սկզբանե գնացել է շատ կեղծ ճանապարհով և հետագայում էլ ոչ մի լավ բան չի խոստանում»:











































