Հունվարի 4-ին ժամը 08.10-ի սահմաններում «Մալաթիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել էին, որ Հարավ-արևմտյան թաղամասի Րաֆֆու փողոցի 49 շենքի բնակչուհի 23-ամյա Գայանե Մ.-ն իրենց մոտ է տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշմամբ: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ աղջիկը նույն օրն առավոտյան 07.30-ի սահմաններում ինքնասպանություն գործելու նպատակով 14 հարկանի շենքի 12-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատշգամբից ցած էր նետվել: Դեպքից հետո ինքնասպանության փորձի դրդապատճառների մասին զանազան հրապարակումներ և տարբեր վարկածներ քննարկվեցին լրատվամիջոցներում:
Սակայն «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ 23-ամյա Գայանե Մ.-ն վերջին տարիներին հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել, թեև ընտանիքի անդամները չեն դիմել բժշկական օգնության: Մեր աղբյուրի հավաստիացմամբ՝ աղջիկն անլիարժեքության բարդույթ է ունեցել՝ մի շարք անձնական մտահոգություններով պայմանավորված: 2012 թ. դեկտեմբերից Գայանե Մ.-ն «Սթրես Կենտրոն» ՓԲԸ-ում է հաշվառված եղել և ամբուլատոր բուժում է ստացել: Այս պահին Գայանեն գտնվում է բժիշկների հսկողության տակ:








































