Լոնդոնի Beetles + Huxley պատկերասրահում ներկայացրել են երբևէ զբոսաշրջիկների նկարած 160 լավագույն լուսանկարները: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը:
Հավաքածուում ընդգրկվել են ոչ միայն սովորական զբոսաշրջիկների, այլև անվանի լուսանկարիչների աշխատանքներ: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Անրի Կարտյե-Բրեսոնի, Սեսիլ Բիթոնի, Ման Ռեյի և Դորոթեյա Լանժի ֆոտոաշխատանքները:
Beetles + Huxley-ն արտ-պատկերասրահ է, որը մասնագիտանում է դասական և ժամանակակից լուսանկարչության մեջ:






















































