Եվրահանձնաժողովը ԵՄ մի շարք երկրների և Շվեյցարիայի հետ համատեղ ստեղծել է հիմնադրամ, որն ուղղված է երրորդ աշխարհի և ԵՄ հարևան-երկրների ժողովրդավարության զարգացմանը: Այս մասին հաղորդում է բրյուսելյան EUobserver առցանց թերթը:
Հիմնադրամի ֆինանսավորման նախնական ծավալը կազմում է 14.2 մլն եվրո: Ակնկալվում է, որ առաջիկա 3 տարում Եվրահանձնաժողովը հաստատությանը կհատկացնի ևս 10 մլն եվրո:
Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամը նպատակ ունի դրամաշնորհներ տրամադրել լրագրողներին, բլոգերներին, ՀԿ-ներին, ինչպես նաև քաղաքական շարժումներին (այդ թվում վտարանդիության մեջ գտնվող):
Թերթի տվյալներով՝ հիմնադրամն ուղղված է ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ալժիրում, Բելառուսում,Եգիպտոսում, Հորդանանում, Լիբանանում, Լիբիայում, Մարոկոյում, Մոլդովայում, Սիրիայում, Ուկրաինայում և Պաղեստինում:











































