Գերմանական Auktionshaus Weidler աճուրդի տունը վաճառքի է դնում ջրաներկով արված գործ, որը, ենթադրաբար, պատկանել է Ադոլֆ Հիտլերին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով աճուրդի տան ներկայացուցիչ Կատրին Վայդլերին:
«Այդ նկարը մասնավոր հավաքածուից է, աճուրդում ներկայացվելու է 1 ջրաներկով արված գործ, մեզ այն տրամադրել են երկու քույրեր»,- ասել է Վայդլերը:
1916թ.-ի նկարը կոչվում է «Զագս/Հին ռատուշա», այն ստորագրված է Ա. Հիտլեր:
Լոտի մեկնարկային գինը 4.5 հազար եվրո է: Նկարն ունի բաց երանգներ, դրանում պատկերված է 2 շենք:
Հայտնի է, որ երիտասարդ տարիներին Հիտլերը տարվել է գեղանկարչությամբ ու անգամ փորձել է ընդունվել Վիեննայի գեղարվեստի ակադեմիա, սակայն երկու անգամ էլ ձախողել է ընդունելության քննությունները:











































