Վենետիկի իշխանությունները արգելք կսահմանեն «աղմկոտ ուղեբեռի»՝ կոշտ ռետինե կամ պլաստիկե անիվներով ճամպրուկների համար: Այս ասին հայտնում է Ansa գործակալությունը:
Հատուկ հանձնակատար Վիտորիո Դզապոլորտոն զբոսաշրջիկներին առաջարկել է անցում կատարել փչած ռետինե անիվներով ճամպրուկների կիրառմանը:
Նման որոշման պատճառ է հանդիսացել վենետիկցիների դժգոհությունը: Նրանց խոսքով՝ «աղմկոտ ճամպրուկները» թույլ չեն տալիս նրանց գիշերը քնել:
Տուգանքի չափը կկազմի 100-500 եվրո: Աղմուկի դեմ ուղղված արգելքն ուժի մեջ կմտնի 2015 թվականի մայիսից:





































