Լոնդոնյան միջազգային արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է ձեռնարկատեր Սուլեյման Քերիմովին Աշոտ Եղիազարյանին վճարել փոխհատուցում մոտ 250 մլն դոլարի չափով: Այս մասին գրում է Vedomosti-ն՝ հղում անելով աղբյուրներին:
Աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գումարը ներառում է հայցվորների ծախսերը նոր՝ «Մոսկվա» հյուրանոցի շինարարության վրա: Վճարումները պետք է իրականացվեն երկու հավասար տրանշներով: Առաջին տրանշի ժամկետը մինչև նոյեմբերի 25-ն է:
2010 թվականին Եղիազարյանն ու նրա ներկայացուցիչները հայցեր էին ներկայացրել լոնդոյան և կիպրոսյան դատարաններ: Պատասխան կողմում եղել են Քերիմովը, Արկադի Ռոտենբերգը, նրա գործընկեր Կոնստանտին Գոլոշչապովը, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը և նրա կինը՝ Ելենա Բատուրինան: Եղիազարյանը մեղադրել է Քերիմովին և Ռոտենբերգին «Մոսկվա» հյուրանոցում մասնաբաժնի զավթման համար: Նա վնասը գնահատել է 2 մլրդ դոլար:
Վիճաբանող կողմերի այլ մասնակիցների միջև դատական պարզաբանումները շարունակվում են: Ներկայումս Քերիմովին ուղղված հավակնությունների ընդհանուր գումարը կազմում է մոտ 600 մլն դոլար՝ հայտնել է աղբյուրը: Քերիմովի և Եղիազարյանի ներկայացուցիչները չեն մեկնաբանում իրավիճակը՝ հղում անելով դատական գործընթացի գաղտնիությանը:









































