Ապրիլի 1-ից Սիրիայում կբարձրացվի աշխատավարձերը և թոշակները միջինը 25%-ով: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը: Հինգշաբթի օրն այս մասին հրամանագիր է ստորագրել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը: Սիրիայի ֆինանսների նախարար Մուհամադ Հուսեյնը հայտարարել է, որ նրանք, ում աշխատավարձը պակաս է 200 ԱՄՆ դոլարից կստանան 30% հավելում, իսկ ումը շատ է այդ նշաձողից, ապա նրանց աշխատավարձերը կավելանան 20%-ով:
Այս քայլը հաջորդել է երեկ Բաշար Ալ-Ասադի` երկրի խորհրդարանում արտասանած ելույթին, որտեղ նա նշել էր, որ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք իրավացիորեն բարձրացրել են ցուցարարները:
Հիշեցնենք, որ մարտի 18-ից Սիրիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բախումներ, որի հետևանքով զոհվել է 60-120 մարդ:












































