Միջուկային ծրագրի պատճառով Ավստրալիան ընդլայնել է տնտեսական պատժամիջոցները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Այս մասին հայտնում է իրանական Press TV-ն:
Ավստրալիայի արտգործնախարար Բոբ Քարը հայտարարել է, որ նոր պատժամիջոցների ազդեցությունն ընդգրկում է Իրանի ֆինանսական, առևտրային, էներգետիկ և տրանսպորտային ոլորտները:
Արտգործնախարարը նշել է, որ պատժամիջոցները կոչված են ավելացնելու ճնշումն Իրանի նկատմամբ և ստիպելու երկրին հետևել ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևերին:








































