Մադրիդի «Ռեալ»-ի հասարակության հետ կապերի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն կարծում է, որ չպետք է ուշադրություն դարձնել երկրպագուների՝ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին արված սուլոցներին: Բուտրագենյոն նշեց, որ ժամաանկին ինքը ևս ստիպված էր անցնել այդ ամենի միջով.
««Ռեալ»-ի երկրպագուները շատ պահանջկոտ են: Նրանք մի քանի անգամ նաև ինձ են սուլել: Բայց կարևորն այն է, որ վերջին խաղում թիմը հաղթեց «Սելտա»-ին»:
Նշենք նաև, որ Մոուրինյոն վստահությունը կորցրել է ակումբի անդամների շրջանում: Sigma Dos-ի վերջին հարցման արդյունքում հայտնի է դարձել, որ նրանց 42%-ը սպասում են պորտուգալացու պաշտոնանկությանը: 2011թ. Մոուրինյոյին սատարում էր ակումբի անդամների 95%-ը:







































