«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է իսպանացի մասնագետ Վիսենտե Դել Բոսկեի՝ կատալոնական ակումբում հնարավոր աշխատանքի մասին:
Հիշեցնենք, որ Դել Բոսկեն ճանաչվեց 2012թ. լավագույն մարզիչ:
«Հիանում եմ Դել Բոսկեի կատարած աշխատանքով: Նա հիանալի անձնավորություն է: Իսկ ինչ վերաբերում է «Բարսելոնա»-ում նրա հնարավոր աշխատանքին, ապա պետք է հիշեցնեմ, որ մեր թիմը գլխավոր մարզիչը Տիտո Վիլանովան է: Միանշանակ կարող եմ ասել, որ նա կմնա իր պաշտոնում»,- հայտարարել է Ռոսելը:









































