Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին թաքնվում է Բուդապեշտում: Ինչպես հաղորդում է վրացական GHN գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանին:
«Մեր վերջին տեղեկատվության համաձայն`Ադեիշվիլին գտնվում է Բուդապեշտում, որտեղ նրան հյուրընկալել են բարձրաստիճան պաշտոնյաներ»,-ասել է նախարարը` հավելելով, որ ցանկացած մեղադրյալի նկատմամբ (որը քնչական մարմին չէ) գործում է իրավական մեխանիզմ և հենց այդ մեխանիզմն է կիրառվելու Ադեիշվիլիին գտնելու համար:
Հիշեցնենք, որ նախկին նախարարը Վրաստանը լքել է 2012թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո:








































