Իսրայելի հատուկ ծառայությունները հայտարարել են արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի դեմ ծրագրված մահափորձի կանխման մասին: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի ներքին անվտանգության ծառայությանը՝ «Շին Բեթին»:
Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Լիբերմանի սպանությունը պատրաստած ՀԱՄԱՍ շարժման մի քանի անդամների:
«Կասկածյալները տեղեկություն են հավաքել նախարարի շարասյան տեղաշարժի մասին»,- հայտարարել են գերատեսչությունում:
Հակահետախույզների տվյալներով՝ խոսքը եղել է նախարարի տեղաշարժի մասին Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքով՝ Տեկոա բնակավայրի ուղղությամբ, որտեղ էլ բնակվում է Լիբերմանը:
Նշվում է, որ ենթադրյալ դավադիրները ծրագրել էին նռնականետ ձեռք բերել՝ կրակ արձակելու արտգործնախարարի մեքենայի ուղղությամբ:









































