Եվրախորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Մամուկա Ժգենտին հրաժարական է տալիս: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն» գործակալությունը, այս տեղեկությունը հաստատել է ինքը՝ դեսպանը:
«Սա կառավարության և նախագահի հետ համաձայնեցված որոշում է: Որքանով ինձ հայտնի է, նախատեսվում է փոխել բոլոր հիմնական դիվանագիտական առաքելությունների դեսպաններին: Չնայած դա չի նշանակում, որ ես ընդհանրապես հեռանում եմ դիվանագիտական աշխատանքից: Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ այդպես չէ»,- ասել է Ժգենտնին լրագրողներին: Նա նշել է, որ որևէ տեղեկություն չունի այն մասին, թե ով է իրեն փոխարինելու Եվրախորհրդում: Նրա խոսքերով՝ դա պետք է որոշեն արտգործնախարարը, նախագահը և խորհրդարանը:
Մամուկա Ժգենտին Եվրախորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցիչ էր նշանակվել 2011թ.:










































