Ինչպես հայտնում են համաճարակի կանխարգելման կենտրոններից, հիվանդության աղբյուրներ գրանցվել են 41 նահանգներում:
Բոստոնի քաղաքապետն առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ է հայտարարել:
Բժիշկները խորհուրդ են տալիս բոլորին գրիպի դեմ պատվաստվել: Նրանց խոսքերով՝ դա անհրաժեշտ է առաջին հերթին տարեցներին և երեխաներին, ովքեր գտնվում են առավել ռիսկային խմբում: Որոշ քաղաքների ղեկավարներ որոշել են պատվաստումներն իրականացնել անվճար:
Փորձագետների կարծիքով՝ այս տարի գրիպի համաճարակն ԱՄՆ-ում առավել սուր կլինի: Հիվանդանոցներում մարդկային կուտակումներ են, մարդիկ ստիպված են ժամերով սպասել բժշկի մոտ ընդունելության: Շատերին հիվանդասենյակների զբաղված լինելու պատճառով տուն են ուղարկում՝ հետագա բուժումը տնային պայմաններում իրականացնելու:
Ամեն տարի աշուն-ձմեռ ժամանակահատվածում գրիպով հիվանդանում է ԱՄՆ բնակչության 5-20 տոկոսը: 200 հազար մարդ հոսպիտալացվում է, 3 հազարից 49 հազար մարդ մահանում են: ԱՄՆ բնակչության ավելի քան 35 տոկոսն ամեն տարի գրիպի դեմ պատվաստվում է:







































