Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ում տիրող մթնոլորտի մասին: Հիշեցնենք, որ Մոուրինյոն Կասիլյասին հիմնական կազմ դուրս չի բերում՝ փոխարենը խաղալու հնարավորություն տալով Ադանին:
«Մարդիկ խոսում են այդ մասին՝ չիմանալով՝ ինչ է եղել մարզումների ժամանակ կամ հանդերձարանում: Դուք պետք է իմանաք, թե ինչ է եղել և ինչու: Ոչ մի մարզիչ ուղղակի քայլ չի անում՝ իրան կամ թիմին վնասելու համար:
Մի բան եղել է: Ոչ մեկ չէր կարող Կասիլյասին հանել հիմնական կազմից. նա վերջին հինգ տարվա լավագույն դարպասապահն է»,- ասել է Կարպինը:








































