Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ Կիպրոսը չպետք է ակնկալի երկրին ֆինանսական օգնության տրամադրման հատուկ պայմաններ:
«Մենք ընդունում ենք Կիպրոսի հետ եռյակի բանակցությունների անհրաժեշտությունը և պնդում ենք, որ Կիպրոսը չպետք է ակնկալի երկրին ֆինանսական օգնության տրամադրման հատուկ պայմաններ, քանի որ Եվրոպայում բոլոր երկրների համար գործում են միևնույն կանոնները»,- հայտարարել է Մերկելը: Նա նշել է, որ փաթեթի շուրջ համաձայնությունը դեռևս հեռու է ավարտին հասնելուց: Նա նաև ընդգծել է, որ Նիկոսիան դժվար թե կարողանա իրավիճակը հաղթահարել առանց տնտեսության համակարգային բարեփոխումների և մասնավորեցման գործընթացի:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԵՄ ֆինանսների նախարարների խորհուրդը մինչև 2013 թ. մարտ դժվար թե Կիպրոսին ֆինանսական օգնություն տրամադրելու որոշում կայացնի: Նրանք սպասում են երկրում նախագահական ընտրությունների արդյունքներին, որը տեղի է ունենալու ս.թ. փետրվարի 24-ին:
Կիպրոսին ֆինանսական աջակցության կարիք զգացվեց այն բանից հետո, երբ 2011 թ. կեսերին երկիրն ամբողջությամբ մեկուսացվել էր միջազգային պարտքային շուկաներից: Պարտատոմսերի եկամտաբերությունը կտրուկ աճել էր Հունաստանի ողջ տարածքում բյուջետային անկայունության ֆոնին:











































