Հունվարի 9-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Ա.-ին այցելած քաղաքացուհի Ն. Ս.-ի հանձնուքի զննությամբ երկու օճառի մեջ հայտնաբերել և առգրավել են սուբոտեքսանման 6 դեղահաբ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:









































