Հունվարի 8-ին ԱՄՆ-ի «խաղային քաղաք» Լաս Վեգասում իր դռներն է բացել Consumer Electronics Show (CES) սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսը: Ավելի քան 3000 ընկերություններ 150 երկրներից ցուցադրում են տեխնիկայի այն օրինակները, որոնք որոշում են 2013 թ. ընթացքում էլեկտրոնիկայի զարգացման թրենդերը: Այցելուներին սպասում են հսկայական հեռուստացույցներ, պլանշետներ, ատամի խոսող խոզանակներ, «խելացի» ավտոմոբիլային համակարգեր և այլ նորույթներ:
CES ցուցահանդեսն անցկացվում է 1967-ից, սակայն ներկայիս համբավը համեմատաբար վերջերս է ձեռք բերել:
Toyota ընկերությունը ներկայացրել է անվտանգության նոր համակարգեր ավտոմեքենաների համար: LG-ն կրկին զարմացրել է ցուցահանդեսի այցելուներին՝ ներկայացնելով հսկայական 3D տեսապատ։









































