Շվեյցարիայի դատախազությունը սառեցրել է մի շարք բանկային հաշիվներ Hermitage Capital հիմնադրամի աշխատակից Սերգեյ Մագնիտսկու մահվան հետաքննության շրջանակներում,- հաղորդում է Tages-Anzeiger պարբերականը:
Շվեյցարիայի իշխանությունները տեղեկատվություն են խնդրել նաև որոշ հաշիվների և դրանց քաղվածքների մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հաստատել է «Մագնիտսկու օրենքը», որը վիզային և ֆինանսային պատժամիջոցներ է սահմանում ռուս մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ:
2012 թ. դեկտեմբերին Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիստինա Օյուլանդը հայտարարել էր, որ եվրոպական բանկերը նույնպես կարող են միանալ նման պատժամիջոցների:
Hermitage Capital հիմնադրամի փաստաբան Ս. Մագնիտսկին, որը մեղադրվում էր հարկերից խուսափելու համար, մահացել է 2009 թ. նոյեմբերի 16-ին Մոսկվայի հետաքննչական մեկուսարանում:








































