Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլին: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի պաշտոնական անձանց, ընտրությունների կոնկրետ օրը կհայտարարվի փետրվարի 25-ին՝ այն բանից հետո, երբ ուժի մեջ կմտնի երկրի սահմանադրությունը:
Ավելի վաղ Եգիպտոսի Ազգային փրկության ճակատը հայտարարել էր, որ կմասնակցի խորհրդարանի նոր ներքին պալատի առաջիկա ընտրություններին:
Երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում կավարտվի անցումային շրջանը:
Հիշեցնենք, 2012թ. ընտրված խորհրդարանում երկու պալատներում էլ ձայների մեծամասնություն էին ստացել «Մուսուլման եղբայրների» քաղաքական թևը և ծայրահեղ իսլամիստական «Ալ-Նուր» կուսակցությունը:









































